National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.04.2020
Քննարկվել են մրցակցության միասնական կանոնների պահպանմանը, վտանգավոր թափոնների տեղափոխմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 14

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, Մոսկվա քաղաքում: Համաձայնագրով ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա:

Ըստ հիմնական զեկուցող Գեղամ Գեւորգյանի` համաձայնագիրը որեւէ առնչություն չունի պետական գաղտնիք կազմող տեղեկատվության հետ, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրի նախագիծը համահունչ է ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիայի հիմնադրույթներին եւ ՀՀ-ում թափոնների կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին: Նշվել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները ձգտում են բարենպաստ պայմաններ ստեղծել միության արդյունավետ գործունեության համար: Համաձայնագրով կարգավորվում են անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտուր իրականացնելիս միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները:

Պատգամավորների հարցերը վերաբերել են «գաղտնի տեղեկատվություն» հասկացությանը, վտանգավոր թափոնների տեղափոխմանը, ռադիոակտիվ, ինչպես նաեւ ընդերքօգտագործման թափոնների ճակատագրին:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

2019 թվականին ՀՀ Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը` 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Անդրադառնալով ՓՄՁ-ների ոլորտին` նշվել է, որ շարունակվում է տնտեսական հարաբերությունների խորացման ու առեւտրի խթանման քաղաքականությունը միջազգային, այդ թվում` ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի գործընկերների հետ:

Փոխնախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանն ուղղված քայլերին, արտահանումներին, ներմուծման հոսքերին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am